Գլխավոր Ավելին

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան. մանրամասնում է համաճարակաբանը

Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան, ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այս կարևոր թեմային։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ միայն ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցով հնարավոր է 50 տոկոսով նվազեցնել բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները։ Հիվանդանոցային արտաքին միջավայրում մանրէների տարածման ապահովումը և մեկ բուժառուից մյուսին մանրէների փոխանցումը իրականացվում է կոնտակտային ճանապարհով։

ԱՀԿ կողմից առաջարկվել է «Ձեռքերի հիգիենայի իրականացման 5 պահ», ըստ որի ձեռքերի հիգիենան պետք է իրականացվի պացիենտի հետ անմիջական շփումից առաջ, մաքուր կամ ասեպտիկ միջամտություններից առաջ, կենսահեղուկների հետ շփումից հետո, պացիենտի հետ անմիջական շփումից հետո։ Մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, այսինքն՝ աշխատել կարճ կտրված եղունգներով, որոնք մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, առանց արհեստական եղունգների, լաքի և ձեռքերին զարդերի առկայության

Կարինե Պողոսյանը խորհուրդ է տալիս պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, այսինքն՝ աշխատել կարճ կտրված եղունգներով, որոնք մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, առանց արհեստական եղունգների, լաքի և ձեռքերին զարդերի առկայության։

Մանրամասները՝ հղմամբ 

×
facebook sharing button facebook